Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով զոհվել է Վազգեն Անդրեսյանը. սեպտեմբերի 13-ից հարազատները լուր չունեին նրանից

 

Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս` հերոսաբար զոհվել է մեր համաքաղաքացի, Ճամբարակի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վազգեն Վահանի Անդրեսյանը, ծնված` 2003 թվականին։ Այս մասին հայտնում են Հրազդանի համայնքապետարանից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սեպտեմբերի 13-ից մինչ այսօր հարազատները լուր չունեին հերոսից։

Հերոս հայորդու հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` նոյեմբերի 6-ին, Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Վանատուր թաղամաս)` ժամը 17:00-ին:

Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը` նոյեմբերի 7-ին, ժամը 13:00-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հերոսի աճյունը կամփոփվի Կոճոռի Զինվորական պանթեոնում:

Մեր զորակցությունն ենք հայտնում հերոսի ընտանիքին և հարազատներին։

Հավերժ փառք ու խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած հերոսներին»,- գրված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

16 − 13 =