Հայտնաբերվել է նռնակ

 

Նոյեմբերի 16-ին, ժամը 11։06-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46 ա հասցեի մոտակայքում գտնվող  աղբամանում նռնակ է հայտնաբերվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ աղբամանում հայտնաբերվածը F1 տեսակի նռնակ է՝ առանց պայթուցիչի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով