Monthly Archives: Նոյեմբերի 2022

Քանի դիրք կարելի էր կարգի բերել Երևանի զարդարանքի վրա ծախսվող 650 հազար դոլարի.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը    ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.  Պարզվում է, Երևանի ամանորյա տեսքի համար ծաղսվելու է 650 հազար դոլար… Հայաստանը կառավարելու համար կապիտուլյանտ Նիկոլն առաջնորդվում է “Հաց և խրախճանք” կարգախոսին համապատասխան… Այլ կերպ չի կարելի մեկնաբանել այս իշխանությունների պահվածքը, ովքեր պատերազմից հետո մինչև 2022 թ-ի սեպտեմբերը գեթ մեկ փամփուշտ չէին գնել բանակի համար՝ թուրքերին… Կարդալ ավելին »

ժամանակն է չեղարկել Լանզարոտեի կոնվենցիան․ Գևորգ Դանիելյան

  Սահմանադրական իրավունքի մասնագետ Գևորգ Դանիելյանը գրում է․ 44-օրյա ադրբեջանա-թուրքական պատերազմից հետո թուրքիան որոշեց, որ ստամբուլյան կոնվենցիան չեղարկելու ճիշտ «ժամանակն» է (ինչն արվեց 2021 թ. մարտի 19-ին), թեպետ՝ իբր այդ կոնվենցիայի հետևողական ջատագովներից էր: Թուրքիայում հաշվարկեցին, որ այդ փաստաթղթի դեմագոգիկ դերը, այդ թվում՝ արտաքին գործոնի ասպեկտով, ավարտված է, և չարժե, որ ներսում ոմանք հանկարծ այն… Կարդալ ավելին »

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊԲ

  Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն՝ հերքելով ադրբեջանական հերթական կեղծիքը։ «Տարածված հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ի ժամը 14։40-ից ժամը 15։50-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշում են ՊԲ-ից։

«Տավարի կոտլետ», «Իշլի քյուֆթա», «Խինկալու ֆարշ» արտադրատեսակների մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և սալմոնելա

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում «Քարավան» ապրանքանիշի «Տավարի կոտլետ», «Իշլի քյուֆթա», «Խինկալու ֆարշ» արտադրատեսակներից: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։ «Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Տավարի կոտլետ» արտադրատեսակը՝ ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի… Կարդալ ավելին »

Այրվածքաբանության կենտրոնում մահացել է «Վանաձոր» բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխված, այրվածքներ ստացած 81-ամյա կինը

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 29-ին Երևանի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» մահացել է Լոռու մարզի բնակիչ 81-ամյա Վարդանուշ Գ․-ն։ «Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «ջերմային այրվածք 2-րդ, 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոնից տեղափոխվել էր Երևանի այրվածքաբանության կենտրոն։ Նոյեմբերի 23-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին ահազանգ էր ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որ Վարդանուշ… Կարդալ ավելին »

Կիևյան կամուրջն էլ փակ կլինի՝ ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված

  Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 30-ին, ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 07:00-ը երթևեկության համար փակ կլինի Կիևյան կամուրջը:

Նոյեմբերի 30-ի կեսօրից հետո, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը սպասվում է անձրև

  Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 30-ի կեսօրից… Կարդալ ավելին »

Արտաշատ համայնքում շչակ է գործարկվելու

  Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա շչակը։ՀՀ  ԱԻՆ_ Խնդրում ենք չանհանգստանալ։

Երեկ սորոսածին TV-ներից մեկով, սառնասրտորեն լսում էի ԱԺ ՔՊ-ական հանձնաժողովներից մեկի անթրաշ «նախագահի հարցազրույցը».Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար   Արտակ  Զաքրյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում  է. Երեկ սորոսածին TV-ներից մեկով, սառնասրտորեն լսում էի ԱԺ ՔՊ-ական հանձնաժողովներից մեկի անթրաշ «նախագահի հարցազրույցը»: Բազմաթիվ հիմարաբանությունների հետ մեկտեղ, վերոթվարկյալ կապիտուլյանտն ասում էր, իբր Դիլիջանում մշակույթի տուն են վերակառուցել, որը վերջին անգամ վերակառուցվել է 1987թ-ին: Ու անընդհատ շեշտում էր, որ 30 տարի Դլիլիջանի մշակույթի… Կարդալ ավելին »