Խնդիրը, իմ խորին համոզմամբ, պետք է լուծվի վերքաղաքական ու վերկուսակցական հարթության մեջ․ Ղազինյան

 

Լինել քաղաքականության մեջ նշանակում է լինել կամ իշխանություն, կամ ընդդիմություն: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իշխանության մեջ լինել այսօր, հասկանալի պատճառներով, բացառվում է:

Ուրեմն պետք է լինես ընդդիմություն:

Իսկ ի՞նչ անես, եթե ընդդիմությունը խրված է «նախկին-ներկա» անբովանդակ ու ապագայի հետ ոչ մի կապ չունեցող քաղաքական օրակարգի մեջ և չի կարողանում ձևավորել ապագայի մրցունակ առաջարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փորձել փոխել ընդդիմության քաղաքական վարքաբանությունը և օրակարգը տեղափոխել ապագայի՝ անելիքի կոնկրետ ու առարկայական առաջարկների մշակման հարթություն:

Իսկ ի՞նչ անել, եթե չի հաջողվում դա անել

Դուրս գալ այդ ընդդիմության շարքերից և փորձել ձևավորել նոր քաղաքական ընդդիմություն՝ ապագայի մրցունակ առաջարկ մշակելու և ժողովրդի հետ բովանդակային երկխոսության մեջ մտնելու համար: Նպատակդ՝ իշխանության «ապագա կա ապագա» սննկացած օրակարգին այլընտրանքային նոր, ավելի առողջ ու մրցունակ օրակարգ առաջարկելն է:

Իսկ ի՞նչ անել, եթե իշխանությունն ու ընդդիմությունը, որոնք տիրապետում են հանրային կարծիքի և օրակարգի ձևավորման վրա ազդելու հիմնական ռեսուրսներին, պատրաստ չեն այդ փոփոխությանը և համառորեն պահում են «նախկին-ներկա», կամ «дурак-сам дурак» հանրային դիսկուրսը, իսկ հանրությունն այդ ընթացքում նշանակում իր սրտի մեղավորներին:

Լքել այդ քաղաքական իրականությունը և փորձել ձևավորել այլ՝ ապագային միտված իրականություն, որտեղ կենտրոնը երեխաներն են, նրանց ապագան, նրանց ավտանգությունն ու բարեկեցությունը:

Իսկ հնարավոր է՞ այս քաղաքական իրականության մեջ լուծել այդ խնդիրը. իմ խորին համոզմամբ ՈՉ, հնարավոր չէ, քանի որ քաղաքական համակարգից հանրային մեծ ակնկալիքներ ուղղակի չկան:

Խնդիրը, իմ խորին համոզմամբ, պետք է լուծվի վերքաղաքական ու վերկուսակցական հարթության մեջ՝ հասարակության ու հանրույթների համար հեղինակություն ու վստահության բարձր վարկանիշ ունեցող անհատականությունների համախմբման միջոցով, որոնց նպատակը ՊԵՏՈՒԹՅԱՆ ու պետականության ամրությունն ու անվտանգությունն է, և ոչ երբեք կուսակցական, կլանային կամ խմբային շահերը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով