Սփյուռքում չեն պատրաստվում լռել. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայ-ադրբեջանական բանակցությունների և վերջին պաշտոնական հանդիպումների ֆոնին, ինչպես նաև Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան և Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո բուռն զարգացումներ են տեղի ունենում նաև հայկական Սփյուռքում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Սփյուռքի մի շարք հայաշատ քաղաքներում մեծ դժգոհությամբ են ընդունել տեղի ունեցող բանակցային գործընթացում Հայաստանի իշխանությունների պարտվողական ու զիջողական քաղաքականության շարունակականությունը, ինչպես նաև Արցախի հարցից փաստացի «ձեռքերը լվանալը»։

Մենք տեղեկություն ունենք, որ հանգստյան օրերին եվրոպական մի քանի երկրների հայ համայնքներում հանդիպումներ են եղել, որոնց ժամանակ քննարկվել են իրենց առաջիկա քայլերը։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նախատեսվում է բողոքի ակցիաներ իրականացնել, որպեսզի իրենց մոտեցումներն ու ասելիքը լսելի դարձնեն։

Ավելին, մեր տեղեկություններով, օրերս մասնավորաբար Գերմանիայում ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի մի քանի ներկայացուցիչներ նշել են, որ չեն պատրաստվում լռել, պահանջել են, որ դեսպանը ՀՀ քաղաքական ղեկավարությանը փոխանցի, թե Սփյուռքում ինչ վերաբերմունք ունեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ առաջիկա սպասվող հնարավոր պայմանագրերի կնքման փաստին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով