Սիսիանում հակված են գնալ նոր ընտրությունների. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների։ Չնայած սեպտեմբերի 25-ին Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ եղան, բայց, դրանց արդյունքներով, անցողիկ շեմը՝ «50+1» ձայն, չի հաղթահարել ոչ մի ուժ, որ իշխանություն ձեւավորվի։ Արդեն ակնհայտ է, որ այդ 5 ուժերը չեն կարողանում միմյանց հետ լեզու գտնել, կոալիցիա կազմել ու իշխանություն ձեւավորել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, Սիսիանից մեզ ասացին, որ նոր ընտրությունը գրեթե բոլորի սրտով է, բոլոր դերակատարները հակված են գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը վաղաժամ պետք է դադարեցնի նորընտիր ավագանու լիազորությունները․ ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե օրենքով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում»։

Այս դեպքում, մինչեւ նոր ավագանու ընտրվելը, վարչապետի որոշմամբ նշանակվում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն՝ «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է կառավարությունը` համապատասխան ավագանու արձակվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում»։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով