ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը 2021 թվականին Գավառում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ գրություն է գրել կուսակցությանը, որ եթե չընտրվի Գավառ համայնքի ղեկավար, պատգամավորական մանդատից հրաժարվելու է:

Նա չընտրվեց Գավառի համայնքապետ, սակայն ընտրություններից հետո շարունակեց մնալ պատգամավոր: «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչու մանդատից չի հրաժարվում, ի վերջո գրություն է գրել, գրավոր խոստացել է: Ի պատասխան՝ Նարեկ Գրիգորյանը հերքեց. «Միանշանակ այդպիսի թուղթ չկա, ու ինձ համար զարմանալի բան է, քանի որ նման բան չի եղել: Ժողովուրդն է քվեարկել ու այդպիսի որոշում կայացրել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով