Պետության գոյության կարևոր սյունը.Կարեն  Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն  Ճշմարիտյանը    ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է .
Մարդկության պատմության ողջ ընթացքում բոլոր հասարակությունները կառավարվում են նրանց փոխանցվող տեղեկատվության միջոցով։ Չափազանց տրեվիալ այս իրողությունն անուշադրության մատնելը, և հասարակությանը փոխանցվող տեղեկատվության հավաստիության ապահովման գործառույթը պետական կարգավորման դաշտից դուրս թողնելն ի վերջո հասցնում է աղետի։
Ցանկացած պետություն, որն իրականում ձգտում է նորմալ գոյատևել ժամանակակից աշխարհում՝ հրատապ և առաջնահերթ պետք է համարի իր ողջ տեղեկատվական համակարգի հիմնահատակ փոփոխությունը, կարգավորումն ու կանոնակարգումը։
Տեղեկատվական համակարգին պետք է վերաբերվել և կարգավորել ոչ թե անուղղակիորեն, այլ որպես լիարժեք իշխանության թևի, հավասարապես` ինչպես գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունները։
Ընդ որում՝ կարգավորել ինքնուրույն, ելնելով բացառապես ազգային ու պետական շահերից, առանց հաշվի առնելու որևէ օտար երկրի, կամ միջազգային կառույցի կարծիքն ու վերաբերմունքը։
Միայն դրանից հետո կարելի է արդյունավետ փոփոխություններ իրականացնել բոլոր այլ կարևոր ոլորտներում՝ անվտանգայինից և իրավականից սկսած, մշակութայինով ու կրթականով վերջացրած։
Հակառակ դեպքում՝ երկրի ներսում իրականացվող որևէ փոփոխություն չի կարող ապահովել հիմնարար ու հեռանկարային դրական արդյունք ։
Առավել ուշադիր հետևեք մեր երկրի և աշխարհի իրադարձություններին, փորձեք օբյեկտիվ գնահատել փոխանցվող տեղեկատվության որակը, քանակն ու դրանց հետևանքները, և վերջնականապես կհամոզվեք, որ այլ ելք պարզապես գոյություն չունի։
ՀԳ
Տեղեկատվությամբ կարելի է կառուցել, տեղեկատվությամբ կարելի է ոչնչացնել…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով