ՊԵԿ նախագահն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության հարկային պետական ծառայության պատվիրակությանը

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ղրղզստանի Հանրապետության հարկային պետական ծառայության պատվիրակությանը` ծառայության ղեկավար Ալթինբեկ Աբդուվապովի գլխավորությամբ:

Ղրղզական կողմի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի հարկման հիմնախդիրները, ժամանակակից տեղեկատվական համակարգերի ու տեխնոլոգիաների կիրառումը հարկային վարչարարության ոլորտում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկ վճարողների սպասարկման ոլորտում էլեկտրոնային ծառայությունների հայաստանյան առաջավոր փորձը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կողմերը փոխանակել են կարծիքներ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ կառույցների շրջանակում երկու երկրների հարկային ծառայությունների միջև համագործակցության ամրապնդման ուղղությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն՝ երկու գերատեսչությունների փորձագետների միջև համատեղ աշխատանքներն  ակտիվացնելու վերաբերյալ:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով