Փաշինյանն այլևս չի շփվում իրավապահ համակարգի հետ. նա խաբել է. մաս 106. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020թ.-ի հունվարի 25-ին՝ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ (այն ժամանակ, ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր խուսափում լրագրողների հետ ուղիղ շփումներից), ՀՀ ղեկավարումը ստանձնած անձը մեծախոսում էր, թե ինքն այնքան հասանելի է, որ Հատուկ քննչական ծառայությունից հրավեր է ստացել ու գնացել հարցաքննության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ եւ քննիչի աշխատասենյակում հարցաքննվել: Ի դեպ, ինձ երեկ էլ հրավիրել են ՀՔԾ, եւ հարցաքննվել եմ նաեւ այնտեղ»,- ասում էր Փաշինյանը: Այսօր, սակայն, իր իսկ բառերով ասած՝ իրավիճակ է փոխվել:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ էր գրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի քրեական գործով մի շարք անձինք ու մասնակիցներ են հարցաքննվել, բայց լիազոր մարմինը Փաշինյանին հարցաքննության այդպես էլ չի հրավիրել: Փաշինյանը, որ գլուխ էր գովում, թե պատմության մեջ ինքն իրավապահ համակարգի հետ անկաշկանդ շփվող միակ ու «անկրկնելի» պաշտոնյան է, այժմ, ըստ էության, այդ նույն համակարգը կաշկանդում է իրավապահ մարմնի տարբեր օղակներին, ու նրանք երկրի ղեկավարին հարցաքննության չեն հրավիրում:

Նմանատիպ «փաստով» Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով