Փաշինյանի իրական կարգախոսը՝ «Հանձնեմ երկիրը, փրկեմ կյանքերը (իմ ու իմ ընտանիքի)».Թևանյան

«Հայաստան» դաշինքի  պատգամավոր   Անդրանիկ  Թևանյանը   ֆեյսբուքյան  իր էջում գրում  է.
Նիկոլ Փաշինյանը կողմ է Արցախն Ադրբեջանին հանձնելուն, բայց նա նաև Հայաստանն է հանձնում թուրք–ադրբեջանական զույգին։ Այս երկրորդ մասն, իմ տպավորությամբ, ոչ բոլորն են ընկալում։
Փաշինյանը հիմա փորձում է հիմնավորել, որ Արցախը հանձնելով՝ ՀՀ 29.800 քառակուսի կիլոմետրն է փրկում։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։
Նա Արցախի ու ՀՀ 29.800–ի գնով սեփական կաշին է ուզում փրկել ու Հայաստանի գլխին աշխարհաքաղաքական «մարտի 1» բերելուց հետո ծլկել՝ ապաստան ստանալով արևմտյան որևէ երկրում։ Հանուն սեփական փրկության Հայաստանը կրակի բերան տալ ու ծլկել ճիշտ այնպես, ինչպես 2008–ի մարտի 1–ին։ Նիկոլը, հանուն սեփական շահի, 10 մարդու զոհեց ու փախավ։ Հիմա պատրաստ է միլիոնավորների զոհել ու կաշին փրկել։
2020–ին ասում էր 25 հազարի կյանքն եմ փրկել։ Հիմա էլ ուզում է համոզել, որ Արցախը հանձնելով՝ Հայաստանն է, իբր, փրկում, բայց իրական թիրախը Հայաստանն է։ Հենց սա՛ է պետք մարդկանց բացատրել, այդ թվում՝ հակաիշխանական դաշտի մարդկանց։ Թե չէ քննադատել Նիկոլին միայն Արցախը հանձնելու համար, սխալ է, քանզի մի բիոզանգված կա մեզանում, որ լուռ կամ բարձրաձայն կողմ է Արցախի գնով խաղաղ ապրելուն։ Մարդկանց պետք է բացատրել, որ Նիկոլի բերած «խաղաղությունը» մահաբեր է ամբողջ Հայաստանի համար։
Նրա կողմից ՀՀ–ում հակառուսական տրամադրություններ տարածելը նույնպես սեփական կաշին փրկելու և սեփական մեղքերն «էս գլխից» Մոսկվայի «գպրանը» գցելու համար է արվում։
Նիկոլի բոլոր քայլերը պետք է գնահատել իր կաշին փրկելու մոտիվացիայով։ Այդ դեպքում ամեն ինչ շատ պարզ ու հստակ կերևա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով