Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի

 

Ուկրաինայի բոլոր շրջաններում արդեն բացվել են հիշատակի խաչքարեր: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուկրաինայի Խմելնիցկի մարզի Շեպետովկա բնակավայրում հայկական խաչքար է բացվել՝ ի հիշատակ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի։ Ավանդույթի համաձայն՝ հայկական հուշահամալիրի խաչքարը օծել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ըստ կայքի հրապարակման՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ Ուկրաինայի բոլոր շրջաններում արդեն տեղադրվել են չորս տասնյակ նման խաչքարեր։ Բոլոր խաչքարերը նվիրված են ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին։

Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Շեպետովկայի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու և Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ, տարածաշրջանի հայկական համայնքների ղեկավարներ, այդ թվում՝ Խմելնիցկիի հայ համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ մի քանի տասնյակ խաչքարեր տեղադրվել են Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում: Ուկրաինայի ամենահին եկեղեցու՝ Կիևի Սուրբ Սոֆիա թանգարանի էքսպոզիցիան համալրվեց նաև հայկական խաչքարով, որը նվիրված է Կիևյան Ռուսիայի մկրտիչ Սուրբ Վլադիմիրին եւ Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ։

2019 թվականից Ուկրաինայի հայերի նախաձեռնությամբ արդեն խաչքարեր են սկսվել տեղադրվել Հայաստանի բնակավայրերում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով