Ո՞ւմ հետ համախմբվեն, քո՞, դու արդեն 4 տարի ա համախմբված ես Արցախը հանձնողների հետ․ Սամսոնյանը՝ Սամվել Բաբայանին

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«4 տարի Արցախը հանձնողների հետ համախմբվածի համախմբման կոչի մասին

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սամվել Բաբայանը կոչ-խնդրանքով դիմել է ՀՀ ու ԱՀ նախկին նախագահներին ու համախմբման կոչ է արել, մի հատ էլ ասել ա, որ ինքը` մեեեեեծն զորավարը բոլոր հակասությունները մի կողմ ա դնում:

Էս էն նույն Սամվել Բաբայանն է, որ 2018-ից սկսած Արցախը հանձնողների հետ ա, որ 2020-ի պատերազմում ՊԱՐՏՎԵԼ ա Արցախը բառիս բուն իմաստով, որ հայտնի «Լելե Թեփե» օպերացիան ա նախաձեռնել` աննայի մարդու հետույքը փրկելու համար ու դրանով պատերազմի ընթացքում կոտրել ա բանակի ողնաշարը:

Նույն Սամվել Բաբայանն է, որ 2020-ի նոյեմբերի 9-ին եկել էր կառավարության շենք ու ասում էր՝ «ստեղ եմ, որ դավաճանությունը թույլ չտամ», բայց դրանից հետո 2 տարի Հ1-ի եթերում համարյա երդվում էր, որ Նիկոլը մեղք չունի ու դավաճան չի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն Սամվել Բաբայանն է, որ ինչ լուտանք ու կեղտ ասես չէր թափում էդ նույն պաշտոնաթող նախագահների հասցեին` Արկադի Ղուկասյանից Բակո Սահակյան, Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյան:

Էսօր մարդն եկել ա ու ասում ա՝ եկեք համախմբվենք, ո՞ւմ հետ համախմբվեն, քո՞, դու արդեն 4 տարի ա՝ համախմբված ես Արցախը տալու շուրջ` Արցախը հանձնողների հետ ու հիմա ձեր հետ չկա համախմբվելու:

Համախմբման կոչը, կարծում եմ, սխալ հասցեատերերի է ուղղված, իսկ Արցախը հաստատ ձեր նման «փրկիչների» կարիքը չուներ և հատկապես հիմա չունի»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով