Նիկոլի հավերժացումը․ Աղասի Ենոքյան

 

Մի կրկեսային տրյուկով՝ սալտո կատարելով, Նիկոլը թռավ ռուսական ձիուկի վրայից եւ փափուկ նստեց արեւմտյան նժույգի թամբին, ու այժմ սլանում է առաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինչպես նախկինում նա անփոխարինելի էր Ռուսաստանի համար, այժմ էլ դառնում է անփոխարինելի Արեւմուտքի համար։ Հայաստանի ողջ ընդդիմադիր դաշտն այժմ պրոռուսական է՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից ու Արթուր Վանեցյանից մինչեւ Ռուբեն Վարդանյան ու Տիգրան Արզաքանցյան։ Մի քանի մարգինալ խմբակները՝ Ծռերը, Արամ Սարգսյանն ու Լեւոն Շիրինյանը զուտ նրա համար են, որ իրենց անհեթեթությամբ ընդգծեն Նիկոլի մենակությունն ու բացառիկությունը արեւմտամետ դաշտում։ Ընդ որում, Նիկոլը մենակ է ոչ միայն իր քաղաքական ուժի շնորհիվ, այլեւ անձնապես, քանի որ նրա բացակայության դեպքում ոչ ոք լուրջ չի ընդունի ՔՊ-ին։

Որեւէ իշխանափոխության դեպքում արդեն իսկ կարելի է կանխագուշակել Արեւմուտքի արձագանքը՝ նոր իշխանությունները լեգիտիմ չեն համարվի։ Ներկա աշխարհքաղաքական հարահոսում դա երեւի այնքան էլ էական չէ, բայց էականն այն է, որ Արեւմուտքն այժմ ամեն գնով կպաշտպանի իր գտածո եզակիությանը՝ Նիկոլին, ով հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչի։ Ընդ որում Արեմուտքն այժմ ստիպված կլինի պաշտպանել ոչ միայն Նիկոլի իշխանությունը, այլեւ մարմինը։

Ընդդիմության շա՜տ երկար սպասեց ակնարկների ու հրամանների եւ դրանով ակամա հավերժացրեց Նիկոլին»,- գրել է Ենոքյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով