Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 113․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած յուրաքանչյուր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապում է քննադատել նախկիններին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին, սակայն նախկինում այլ ուշագրավ հայտարարություններ նույնպես եղել են։ Օրինակ՝ 2020 թվականի հունվարին Կապանում վարչապետն իր ասուլիսում անդրադառնում է Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությանը, ուշագրավ գնահատականներ է տալիս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա հիշատակում է Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունն ու ասում, որ կարող է վերադառնալ դրան. եթե Արցախի ժողովուրդը որոշի՝ սա է ընդունելի տարբերակը, ճիշտ բովանդակությունը, ինքը երաշխավորում է, որ նույն պահին դա կհայտնվի բանակցային սեղանին, ոչ մի պրոբլեմ չենք ունենա։ Այսինքն՝ երկու տարի առաջ նա կողմ էր վերադառնալ Սարգսյանի բանակցային ժառանգությանը, սակայն ԱԺ ամբիոնից քննադատում էր Մադրիդյան սկզբունքները, ասում, թե Սերժ Սարգսյանը կապիտուլյացիայի փաստաթուղթ է թողել սեղանին եւ հեռացել։ Ստացվում է՝ նա կրկին մոռացել է իր խոսքերը ու մանիպուլացրել հասարակությանը՝ ստելով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով