Մենք նոր իրողություններ փուլ ենք մտնելու. ռեգիոնի քարտեզը փոխվելու է, բնականաբար, քարտեզը առանց պատերազմ չի փոխվում. Ալեն Ղևոնդյան

 

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան գրառմամբ մի քանի կարևոր դիտարկումներ արել սպասվելիք իրադարձությունների մասին, որոնք հաջորդելու են, այսպես կոչված, խաղաղության պայմանագրին: Նշենք, որ դրանից երկու ժամ առաջ Ղևոնդյանը գրել էր, թե հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիրը» ստորագրվել է, բայց տարբերակն ու բովանդակությունը դեռ անհայտ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի քանի դիտարկում նախորդ գրառմանս հետ կապված:

Նախ ակնհայտ էր, որ արդեն ամիսներ շարունակ հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման տարաբնույթ լոբբինգ է գնում ՀՀ-ում՝ այդ թվում ադրբեջանական զորամիավորումների գործողությունների ներգրավվածության բադարիչով:

Հաջորդը՝ այսօր Ժնևում հանդիպել են ՀՀ ԱԳՆ Միրզոյանը և Բայրամովը. մինչև հանդիպումը նրանք՝ որպես սևագիր տարբերակ, իրենց սեղանին ունեին արդեն պայմանագրի տարբերակ. (այս պահին առնվազն հայտնի չէ, թե ո՞ր տարբերակի մասին է խոսքը և առհասարակ քանի տարբերակներ կան): Ինչպես TG մեդիաներով ու ԱՄՆ-ի կողմի դիտարկմամբ բանակցությունները անցել են արդյունավետ ու այդ թվում ադրբեջանական կողմը հայտնել է, որ կողմերի դիրքորոոշումները շատ մոտ են (դա նշանակում է գրեթե իդենտիկ են):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գործընթացի տեսանկյունից բանակցություններում քննարկվում են այն դետալները, որոնք մինչ բանակցությունները հնարավոր չի եղել հստակեցնել, դրանք սովորաբար շատ դետալներ չեն, բայց կարևոր դետալներ են: Ապա, եթե դետալների հարցում գալիս են կոնսենսուսի, ու փաստացի տարակարծություն չի լինում, իսկ բանակցությունների ընթացքում երկու կողմերն էլ ինտենսիվ կապի մեջ են իրենց երկրների ղեկավարների հետ, նախավերջնական փաստաթուղթը ուղարկվում է հմպտ-աբար մայրաքաղաքներ վերջնական «դաբրոյի». եթե դաբրոն գալիս է, միջնորդ կողմը անհատապես այն ստորագրման հանձնառության տեքստը լսում է կողմերի ղեկավարներից ու բանակցությունների արդյուքները կարող են համարվել հաջողված, իսկ կողմերը պատարստ են են ստորագրել փաստաթուղթը: Երբեմն նաև առաջարկներ են լինում կողմերի այս հանձառությունը թղթին հանձնել, ու կողմերը նախաստորագրում են բուն պայմանագիրը ստորագրելու իրենց տրամադրվածության տակ:

Հաջորդ գործողությունը միջազգային այդ պայմանագրի ստորագրման տեխնիկական ու հրապարակային կողմն է, որը նույնպես քննարկվում է՝ կախված կողմերի մոտ եղած վիճակի առանձնահատկություններից: Բուն ստորագրման պրոցեսը կարող է տարբեր կերպ լինել. հրապարակային միջոցառումից մինչև հեռակա ձևով, նամակներով. ԼՂ հրադադարը օրինակ՝ 1994-ին ֆաքսային ստորագրություններով էր իրողություն դարձել:

Հաջորդ փուլը, որը պարտադիր չէ, որ վերջում սկսվի, սակայն կախված է պայմանգրի ստորագրումը սեփական հասարակության ներկայացնելու ու նրա վրա վաճառելու հետ, կապված է կողմերի՝ սեփական հասարակություններում լեգիտիմության աստիճանից ու այն հանգամանքից, թե ինչն է սեփական երկրներում համարվում հաղթանակ և կապիտուլյացիա: Մեզ մոտ այս պրոցեսը սկսել էր ամենասկզբից ու դրա մեջ տարբեր դերակատարներ հանդես եկան:

Գրառմանս մեջ նշել էի, որ «պայմանագիրը ստորագրվեց. վերջ». Այդ վերջը ներկա պրոցեսի այս փուլի վերջն է: Մենք նոր իրողություններ փուլ ենք մտնելու, նոր սուբյեկտների ու բևեռների հետ ոչ միշտ մեզ համար հասկանալի վիճակներով: Ռեգիոնի քարտեզը փոխվելու է, բնականաբար քարտեզը առանց պատերազմ չի փոխվում, իսկ թե քանի պետության քարտեզ կփոխվի, դա էլ գործընթացները ցույց կտան:

Աշխարհակարգերը հենց այս ուղով են հաստատվում ու վերահաստատվում:

Մի դիտարկում էլ. ինֆոյով կիսման նպատակը խնդրի՝ մեր բոլորի համար գոյաբանական կարևորություն ունենալն էր, ոչ ավելին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով