Կրակոցներ Երևանում՝ «Արարատ գինու և կոնյակի» գործարանի մոտ

 

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իսակովի պողոտա 2 հասցեում գտնվող «Արարատ գինու և կոնյակի» գործարանի մոտ անհայտ անձը կրակոցներ է արձակել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ կրակոցներն արձակել է Երևանի բնակիչ 23-ամյա Կառլեն Ն․-ն, ում րոպեների ընթացքում ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են Նորագյուղ թաղամասում, իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Փաստերի ճնշման տակ Կառլեն Ն․-ն խոստովանել է, որ ինքն է կրակոցներ արձակել, իսկ ավտոմեքենայի սրահից էլ ներկայացրել է «Վալտեր» տեսակի ատրճանակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը պատկանում է Կառլեն Ն․-ի հորը։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ»,-գրել է կայքը։։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

four × 3 =