Ձերբակալվել է մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի վարորդը.ՔԿ

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու համար:
Նախնական տվյալներով, 2022թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, հիշյալ խաչմերուկում միմյանց են բախվել 2000թ. ծնված տղամարդու կողմից վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենան և անչափահասի տղայի վարած մոպեդը, որի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է։
Նույն օրը «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
Քրեական վարույթով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով