Իրանի հետ անհապաղ պետք է բանակցություններ վարել համատեղ զորավարժություններ անցկացնելու և ռազմական փորձի փոխանակման առումով. Նաիրի Հոխիկյան

 

Իրանի հետ անհապաղ պետք է բանակցություններ վարել համատեղ զորավարժություններ անցկացնելու և ռազմական փորձի փոխանակման առումով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի Հոխիկյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իրանից արդեն տևական ժամանակ ստացվում են ուղերձներ, որոնք անպատասխան եմ մնում Հայաստանի քաղաքական իշխանության կողմից։

Այսօր Իրանի, Թուրքիայի, Հունաստանի և Ռուսաստանի միջև տարածաշրջանային հակամարտություն է սրվում, որտեղ Թուրքիան մենակ է՝ իր վասալ Ադրբեջանի հետ։ Մենք պարտավոր ենք դա հասկանալ և օր առաջ խորացնել ռազմաքաղաքական գործակցությունը Իրանի հետ, այլապես դա մեր փոխարեն կանի Ադրբեջանը։

Աշխարհում անփոխարինելի ոչինչ չկա։ Երբեք չմտածեք, թե մենք Իրանի համար ավելի թանկ ենք, քան Ադրբեջանը։ Կարևորը ճիշտ բանակցելն է»,- գրել է Հոխիկյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով