Ինչպե՞ս կարողացանք հաղթել 2016 թվականի «Ապրիլյան» պատերազմում․ ՀՀԿ

ՀՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է 2016թ․ ապրիլյան պատերազմում մեր հաղթանակի հիմնական գրավականները․

«Ինչպե՞ս կարողացանք հաղթել 2016 թվականի «Ապրիլյան» պատերազմում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջնային և ամենակարևորագույն նախապայմանն էր գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարման և ռազմավարական առումով ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունը, պատրաստվածությունը, պատերազմական գործողությունների ժամանակ կայացրած և ճիշտ հաշվարկած, կշռադատված և ստույգ որոշումները։

Հաղթանակ բերեց այն լուրջ զինտեխնիկան, որը Հայաստանը տարիներ շարունակ ձեռք էր բերում։ Դրա վառ ապացույցն էին` 44֊օրյա պատերազմի ժամանակ միջազգային մամուլում տարածված այն խոսակցությունները, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում թողնվել է մի քանի միլիարդ դոլլարի զենք֊զինամթերք։

Հաղթանակ բերեց նաև Բաքվի այն վստահությունը, որ ՀՀ նախագահը մի րոպե անգամ չի վարանի ու կոգտագործի և՛ իսկանդերը և՛ բոլոր այն զենքերը, որոնք ունի ՀՀ-ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաղթանակ բերեցին նաև սպայական անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը, մասնագետներին ճիշտ տեղերում նշանակելը, շվեյցարական ժամացույցի նման ստույգ պլանային աշխատանքը և դերերի բաշխումը, այսինքն ամեն ոք փայլուն տիրապետում էր իր աշխատանքին։

Հաղթանակ էր նաև, որ «Քառօրյա» պատերազմի ժամանակ մենք պետություն ենք ունեցել. այդ հաղթանակը ոչ միայն մարտի դաշտում էր, այլև դիվանագիտական հարթակում: Դրա վառ ապացույցն է Իլհամ Ալիևի արդեն շատ հայտնի հարցազրույցը, որում նա 2016 թվականի հոկտեմբեր ամսին ասում էր, որ նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

Հաղթանակ էր նաև այն, որ ներկայումս վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ՄԱԿ֊ում` իր ելույթի ժամանակ հաստատեց, որ “Ապրլյան” պատերազմում մենք հաղթել ենք։

Մենք տեսել ենք ազգ-բանակ գաղափարի մարմնավորումը 2016 թվականի ապրիլյանի ժամանակ, մենք տեսել ենք ինչպես է լինում, որ պետությունը չի մեղադրում ոչ մեկին այլ դրա փոխարեն պաշտպանում է իր տարածքները ոչնչացնելով թշնամուն:

2016 թվականին չկային սևեր և սպիտակներ, այդ ժամանակ ազգը համախմբված էր մեկը հանուն բոլորի, բոլորը հանուն մեկի սկզբունքով։ Այդ ժամանակ ապրիլ ամիսն էր, ապրելու և հաղթանակի ապրիլը, որը ոսկյա տառերով կգրվի Հայոց պատմության գրքերում, կգրվի և կհամեմատվի 300 սպարտացիների և պարսիկների պատերազմի հետ, կնմանեցվի Լեոնիդի և Քսեքսոսի հակամարտությանը, որում հաղթանակ տարավ, ոչ թե Սպարտան այլ Հայաստանը ռազմի դաշտում ջախջախելով թուրք-ադրբեջանական տանդեմին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով