Հրդեհ Կոշ գյուղում

Հոկտեմբերի 7-ին, ժամը 17։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի քարի հանքում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Կոշ գյուղի քարի մշակման արտադրամասի տարածքում այրվում են վագոն-տնակներ՝ 2-ը շահագործվող (մոտ 18 քմ), իսկ 2-ը՝ չշահագործվող (6 քմ և 12 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։59-ին, մարվել՝ 19։30-ին։ Այրվել են շահագործվող վագոն-տնակները և չշահագործվող վագոն-տնակների փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 10 քմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով