Հրդեհ Բենիամին գյուղում

Հոկտեմբերի 5-ին, ժամը 05։17-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ազատան գյուղում՝ «Կակաչան» ռեստորանի մոտակայքում գտնվող պոմպակայանի շենքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բենիամին գյուղում՝ «Շիրակ» ՋՕԸ Բենիամին 2-րդ պոմպակայանի տանիքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:50-ին, մարվել՝ 08։02-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 150 քմ և տրանսֆորմային ենթակայանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով