Հրդեհ ավտոմեքենայում

 

Հոկտեմբերի 15-ին, ժամը 16։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ի աջակողմյան հատվածում այրվում է «Ford Transit» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե.). տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:18-ին, մարվել՝ 16:58-ին: Այրվել է ավտոմեքենայի դիմային հատվածը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով