Հոկտեմբերի 8-ին, ժամը 07:12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասին հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։17-ին, մարվել՝ 10։50-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։