Հայաստանի շուրջ ստեղծված ծանր ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, կալանավայրերում շարունակում են փակի տակ պահվել մեր քաղբանտարկյալ ընկերները. Աբրահամյան

 

Հայաստանի շուրջ ստեղծված ծանր ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, կալանավայրերում շարունակում են փակի տակ պահվել մեր քաղբանտարկյալ ընկերները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ի դեպ, նրանցից շատերը, չնայած երիտասարդ տարիքին, մասնակցություն են ունեցել վերջին 2 պատերազմներին։

Բնական է, որ նման արժանիքները ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ նրանց սպասարկող իրավապահ համակարգին չեն հուզում.

Ադրբեջանը շարունակում է մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ սրանք լուռ շարունակում են գործեր կարել, մարդկանց ապօրինի կերպով փակի տակ պահել և, իհարկե, դրա համար խոշոր պարգևավճարներ ստանալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր հերթական անգամ այցելել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպելու մեր քաղբանտարկյալ ընկերներին»,- գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով