Հայ ժողովրդի այսօրվա ողբալի վիճակը տեսնելով՝ հիմա հասկանու՞մ ենք, որ Նիկոլն այս ամենն արել է 2018-ից սկսած.Աշոտյան

ՀՀԿ  փոխնախագահ   Արմեն  Աշոտյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Հայ ժողովրդի այսօրվա ողբալի վիճակը տեսնելով՝ հիմա հասկանու՞մ ենք, որ Նիկոլն այս ամենն արել է 2018-ից սկսած, իսկ 2020-ի միջանկյալ կապիտուլյացիայից հետո՝ էլ ավելի մեծ թափով եւ նպատակասլաց։
Հասկանու՞մ ենք, որ այս ամենը չէր լինի անգամ նոյեմբերի 9-ից հետո, եթե.
1. Նիկոլը դեռ 2020-ին գնար եւ չվերադառնար։
2. Նիկոլը չգնար 2021-ի ընտրություններին եւ չվերընտրվեր։
Ընդդիմության դերի մասին այս ծայրահեղ օրհասական վիճակում դեռ կխոսեմ մոտակա ուղիղ եթերներիցս մեկում։
Բայց, ցավներդ տանեմ, ժողովուրդ ջան, վերջիվերջո, իշխանություն-ընդդիմություն, чума на оба ваших дома, մեզանով է, ձեզանով է մեր վերջնական կործանման հարցը կասեցվելու։
Ես դեպուտատ չեմ, ոչ մեկ եմ, ձեզանից մեկն եմ, ասեք, ի՞նչ անենք։
Բայց ստից չէ, ձեւական չէ, հոգու հանգստության համար չէ, խիղճը վաստակած հանգստի ուղարկելու չէ:
Ռեալ, իրական, էֆեկտիվ, որոշիչ։
Գրեք ինձ նաեւ անձնական նամակով, եւ իմ գալիք եթերում մանրամասն կխոսեմ ձեր առաջարկների մասին։
Կանխավ՝ ապրե’ք եւ ապրեցնե’նք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով