Հարկային ծառայությունը նշում է հիմնադրման 31-րդ տարեդարձը

Հարկային ծառայողի օրվա առթիվ ՊԵԿ նախագահը պարգևատրել է մի շարք աշխատակիցների

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարկային ծառայությունը նշում է հիմնադրման 31-րդ տարեդարձը: Պետական եկամուտների կոմիտեում այսօր տեղի է ունեցել հարկային համակարգի ստեղծման 31-րդ ամյակին նվիրված միջոցառում:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորելով հարկային ծառայողներին, կարևորել է յուրաքանչյուրի ներդրած ջանքերը՝  հարկային ծառայության կայացման գործում:   Կոմիտեի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ համատեղ ջանքերով 2022 թ. 9 ամիսների ընթացքում հաջողվել է ապահովել հարկային եկամուտների 77 միլիարդ դրամի գերակատարում: Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել հարկային ծառայողներին կատարված բարդ աշխատանքի համար, ընդգծելով, որ համակարգի ձեռքբերումները բարձր են գնահատվում Կառավարության, ինչպես նաև հանրության կողմից: Կոմիտեի ղեկավարն ընդգծել է համակարգի առջև դրված խնդիրները հետագայում ևս համատեղ աշխատանքով արդյունավետ  և հաջողությամբ իրականացնելու կարևորությունը:

Այնուհետև տեղի է ունեցել հարկային ծառայության աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:  ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով, հարկային մարմնի առջև դրված խնդիրների լուծման, բարձր մասնագիտական կարողություններ դրսևորելու, հարկային գործի բնագավառում ներդրած ավանդի և ծառայակիցների շրջանում ունեցած հեղինակության համար ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության պատվավոր հարկային ծառայող» կրծքանշանով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարկային համակարգի ստեղծման կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար, ՊԵԿ նախագահի հրամանով, հարկային ծառայության աշխատակիցների շնորհվել են արտահերթ հատուկ կոչումներ, միաժամանակ մի շարք աշխատակիցների հայտարարվել է «Շնորհակալություն»:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով