Ղազախստանի աջակցությունը նշանակալի դեր է խաղում Աֆղանստանում հումանիտար աղետ թույլ չտալու հարցում

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին Ղազախստանի նախագահ Կ.Տոկաևի մասնակցության նախաշեմին (2022թ. սեպտեմբերի 19-22) Ղազախստանը կրկին միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ հավատարիմ է ՄԱԿ-ի գաղափարներին և պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել այն պետություններին, որոնք ոչ անտարբեր երկրների կողմից աջակցության կարիք ունեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրաշարժից և ջրհեղեղներից տուժած աֆղանցիներին մարդասիրական բեռով 9 վագոն է ուղարկվել՝ համաձայն աղետի զոհերի ՂՀ միջազգային բարեգործության հանձնաժողովի արձանագրության: Այդ օգնությունն է․ վրաններ, մահճակալներ, անկողնային պարագաներ, սպասք, հագուստ և սնունդ։ Մոտ ժամանակներս այդ ամենը Աֆղանստանում կբաշխվի ՄԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից:

Ղազախստանցի դիվանագետները հումանիտար օգնությունը ամռան վերջին օրը հանձնել են Ուզբեկստանի Թերմեզ քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի լոգիստիկ կենտրոնում Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելության (UNAMA) ներկայացուցիչներին:

Օգնության փոխանցման արարողությանը մասնակցել են Աֆղանստանում ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ռամիզ Ալակբարովը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալ Յումիկո Տաշիման, կազմակերպության պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչները, ինչպես նաև Սուրխանդարի մարզի ղեկավարությունը և Աֆղանստանում Ղազախստանի և Ուզբեկստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռամիզ Ալակբարովը երախտագիտություն է հայտնել ղազախական կողմին՝ աֆղան ժողովրդին մշտական և պարբերական օգնություն ցուցաբերելու համար: Նա ընդգծել է Ղազախստանի հատուկ դերը Աֆղանստանի բնակիչների համար բացասական հետևանքների նվազեցման հարցերում ներկայիս պայմաններում և ընդհանուր առմամբ այդ երկրի հասարակական-քաղաքական և սոցիալական բարդ իրավիճակում:

«Այդ ֆոնի վրա Ղազախստանի կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը նշանակալի դեր է խաղում Աֆղանստանում հումանիտար աղետ թույլ չտալու հարցում, քանի որ ալրաղաց արտադրանքի մեծ մասը գալիս է հենց այստեղից», – ընդգծել է նա:

Կազմակերպել բեռի առաքումը բավականին կարճ ժամկետներում թույլ է տվել Ղազախստանի սերտ տարածաշրջանային համագործակցությունը Ուզբեկստանի հետ։ Ռամիզ Ալակբարովի խոսքով՝ միջազգային հանրության հումանիտար օգնության ավելի քան 60 տոկոսը Աֆղանստան է ներմուծվում հենց Թերմեզայի Տերմինալով:

Յումիկո Տաշիման, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ղազախ ժողովրդին ժամանակին ցուցաբերած օգնության համար և շահագրգռություն ցուցաբերել շարունակել բարեկամական և գործընկերային հարաբերությունները Ղազախստանի հետ:

Բառացիորեն վերջերս՝ օգոստոսի 29-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիտսը կոչ է արել միջազգային հանրությանը օգնության ձեռք մեկնել Աֆղանստանին՝ հիշեցնելով երկրում ծանր դրության և թալիբների իշխանության գալու հետ կապված առանձնահատկությունների մասին: Քաղաքական ցնցումները հանգեցրել են գրեթե մեկ տարով լայնածավալ մարդասիրական օգնության դադարեցմանը։

2021 թվականին Աֆղանստանում տեղի է ունեցել վերջին 30 տարվա ընթացքում ամենաուժեղ երաշտը։ Շուրջ 19 մլն աֆղանցիներ այսօր բախվում են պարենամթերքի սուր պակասի, 3 մլն երեխաներ պարզապես սովամահ են լինում։

Բնական բնույթի ավելի մեծ աղետներ են եղել Աֆղանստանում այս ամռանը։ Աֆղանստանի հազարավոր քաղաքացիներ տուժել են հունիսի 22-ին հարավ-արևելյան նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, ինչպես նաև հուլիսին երկրի արևելքում տեղի ունեցած զանգվածային ջրհեղեղներից: Ավերվել են տներն ու ենթակառուցվածքները, տուժել են ցանքերն ու արոտավայրերը։

Ղազախստանը, երբեք անտարբեր չմնալով ուրիշների դժբախտությունների հանդեպ, առաջիններից մեկը սկսեց քայլեր ձեռնարկել իր մարդասիրական առաքելության իրականացման ուղղությամբ։ Ինչ վերաբերվում է կոնկրետ այդ երկրին, ապա ուղիղ մեկ տարի առաջ Դուշանբեում ՇՀԿ-ի գագաթնաժողովում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդգծել է, որ «մենք պատրաստ ենք հնարավոր օգնություն ցուցաբերել արդիական հումանիտար և տնտեսական խնդիրների լուծման համար, որոնց բախվել է Աֆղանստանը»։ Հոկտեմբերին ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ՂՀ-ի նախագահն ասել էր, որ «Ղազախստանը կիսում է ՄԱԿ-ի դիրքորոշումը, և այդ երկրում ծանր հումանիտար դրությունը պետք է գտնվի ողջ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»:

Աֆղանստանում հումանիտար ճգնաժամը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի սեպտեմբերյան 77-րդ նստաշրջանի քննարկման թեմաներից մեկը: Մարդասիրական օգնություն ցուցաբերել բազմաչարչար աֆղան ժողովրդին պետք է շարունակել ամբողջ աշխարհով։

 

Աշոտ Սարգսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով