Դանակահարություն Երևանում գործող «Տոնոյան» բժշկական կենտրոնում․ բժիշկները պայքարում են 18-ամյա երիտասարդի կյանքի համար

 

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում «Տոնոյան» բժշկական կենտոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ իրենց բժշկական կենտրոնում դանակահարված քաղաքացի կա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Տիգրան Հ․-ն է, ով «կրծքավանդակի կրտրած-ծակած վերք» ախտորոշմամբ գտնվում է նշված բժշկական կենտրոնում։

Մինչ վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում բժիշկները, որոնց շնորհիվ հնարավոր է եղել փրկել երիտասարդի կյանքը, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նշված բժշկական կենտրոնի նկուղային հարկում Տիգրան Հ․-ին դանակի հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Ղուկաս Գ․-ն։ Շենգավիթի ոստիկանները ձեռարկում են անհրաժեշտ միջոցառումներ վերջինիս և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

five × 3 =