Չզարմանաք, որ հաջորդ փուլում քաղաքաբնակների ու գյուղաբնակների տարանջատմանն էլ գործը հասնի. Դանիելյան

 

Ազգը մասնատելու տեխնոլոգիաների մասին ֆեյսբուքյան գրառմամբ մի քանի դիտարկում է ներկայացրել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը և շեշտել, որ ցանկացած իշխանության խնդիրն է թույլ չտալ դա, հակառակը՝ միավորել ազգը եւ մեկ միասնական մշակույթ ու կրթական համակարգ ստեղծել։ «Ազգերին մասնատելու շատ լավ տեխնոլոգիաներ կան, կան նաև ազգերին միավորելու տեխնելագիաներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցանկացած հասու իշխանության խնդիրն է միավորել ազգը եւ մեկ միասնական մշակույթ ու կրթական համակարգ ստեղծել։

Շատ քիչ ժողովուրդներ կան, որոնք ցեղային, կրոնական ու տեղային մասնատումների գիտակցություն չունեն, ու այդ քիչ ժողովուրդներից մեկը հայերն են, դա ֆենոմեն է, եթե դրան էլ ավելացնենք այն, որ հայերը վաղուց էին կորցրել պետականությունը:
Անգամ ֆրանսիացիները, անգլիացիները, ռուսներն, մյուսների մասին չենք էլ խոսում, ունենալով կենտրոնաձիգ պետական ավանդույթներ, նման բաժանումները չեն կարողացել հաղթահարել:

Մեր հարևաններից ադրբեջանցիներն ունեն կրոնական, ցեղային խորքային տարանջատումներ, որը փորձում են հաղթահարել արմենոֆոբիայի միջոցով, վրացիները երկար ժամանակ պահպանելով պատականությունը, մինչև այժմ ցեղային տարանջատումներ ունեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչևէ, ինչի համար եմ սա գրում:

Նման բաժանումներ չունենալով, սակայն օգտագործելով համապատասխան տեխնոլոգիաներ, կարելի է անգամ հայերին բաժանել իրարամերժ հատվածների, երևի ինչ-որ կենտրոններ մեզ վրա սոցիալոգիական հետազոտություն են իրականացնում։

Տեր-Պետրոսյանի ժամանակ շրջանառության մեջ դրվեց հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը’ աղվանական ծագման հիմնավորումներով, Սերժ Սարգսյանի ժամանակ առաքելական-աղանդավոր տարանջատումը, գործողների ժամանակ նախկիններ-ներկաներ, որն ավելի լայն էր, քան նախկին իշխանություն ու նոր իշխանություն բաժանումը, միաժամանակ փորձարկվում էր հարուստներ-աղքատներ, թալանողներ-թալանվածներ սոցիալական բաժանումը, արևմտամետներ-ռուսամետներ անհեթեթ գիծը, որը փակում է անվտանգության հարցերի մասին լուրջ քննարկումները, հիմա նետվում է հին սերունդ – նոր սերունդ տարանջատումը։

Չզարմանաք, որ հաջորդ փուլում քաղաքաբնակների ու գյուղաբնակների տարանջատմանն էլ գործը հասնի: Իրոք, կան երկրներ, որտեղ նման լուրջ տարանջատում գոյություն ունի։

Սա արդեն պատահականություն չի, սա տեխնոլոգիա է»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով