Այսօր էլ Արցախն ապրում է ծանրագույն ժամանակներ, և կրկին ձեր ուսերին է ծանրացել հայրենի հողում հայապահպանության կամքի ամրապնդումը սերունդների մեջ. ԱՀ ԱԺ նախագահի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն Ուսուցչի օրվա առթիվ ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր մեր պետության բախտորոշ ու ազգային իղձերի իրականացման գործում մենք կրկին ու կրկին ապավինում ենք ձեզ։

Օրն այս հաճելի առիթ է երախտիքի խոսքեր հղելու։ Ձեր գիտելիքն ու վարպետությունը, կենսափորձը, նվիրվածությունն ու հոգատարությունը առավել քան երբևէ խիստ անհրաժեշտ են նոր մարտահրավերներին դիմագրավելու ու այս փոթորկահույզ կյանքի ընթացքի մեջ հայ երեխայի դիմագիծը պահպանելու դժվարին ու պարտավորեցնող գործում։

Հայոց պետականության պահպանման ու պաշտպանության համար մղված պայքարում Ձեր դաստիարակած հերոս ու ոսկե սերունդն ապացուցեց ու փաստեց, որ հայրենասիրության ու հայրենապաշտության տված դասն էր ամենաուսանելին ու մնայունը։
Այսօր էլ Արցախն ապրում է ծանրագույն ժամանակներ, և կրկին ձեր ուսերին է ծանրացել հայրենի հողում հայապահպանության կամքի ամրապնդումը սերունդների մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեծ է հավատս, որ դուք անկասկած, կհաջողեք այս անգամ ևս:

Համոզված եմ, որ նույն ոգով ու նվիրումով շարունակելու եք ձեր անչափ պատասխանատու և պատվաբեր առաքելությունը:
Լուսավոր ապագայի հանդեպ ունեցած մեծ հավատով՝ մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ձեզ օրվա առիթով, անխախտ ու խաղաղ ուսումնական տարիներ, թող առողջ լինի ձեր միտքն ու մարմինը, անխախտ ու խաղաղ, երկար և բովանդակալից տարիներ եմ մաղթում»,- նշված է ուղերձում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով