Այս նկարը ադրբեջանցի գնդապետի խոստովանությունից մի հատված է.Արմեն Ամիրջանյան

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ   Արմեն Ամիրջանյանը   գրել է 
Բազմաթիվ ապացույցներ և անհերքելի փաստեր կան Արցախյան վերջին 44 օրյա դավադիր և ցեղասպան պատերազմի նախապես պայմանավորված լինելու մասին։
Թալանված բանակի մասին միֆերն հոդս են ցնդում միայն այն ծանրակշիռ փաստից, որ հայատյաց ցեղասպան ալիևը ինքն էր ապշած թե որքան սպառազինություն և ռազմատեխնիկա է իրեն հասել որպես ավար (մոտ 9մլրդ ԱՄՆ դոլար) ին համարժեք։
Արցախում կան այնպիսի բնագեր և բնական արգելքներ, որ բանիմաց ռազմական ղեկավարության շնորհիվ թշնամին երբեկ չէր կարող առաջընթաց ունենալ։ Սա խոսում է այն մասին, որ դավադրություն է եղել և ոչ ցածր օղակներում։
Արցախի ՀՕՊ համակարգը հենց առաջին օրը դուրս է բերվել շարքից, և զարմանալին այն է, որ պատասխանատուներից ոչ ոք դեռ պատժված է։ Ալիևը բազմաթիվ անգամ շեշտեց, որ ՝
֊եթե Հայկական կողմը չհանձնվեր իրենք էին ստիպված լինելու զինադադար խնդրել։
Չեմ կարծում, որ այս մասին հետախուզական տեղեկատվությունը չի զեկուցվել համապատասխան վերադասության կարգով։ Եվ կրկին պատժվածներ չկան։
Սա խոսում է մի բանի մասին, որ պայմանավորվածությունները եղել են ամենաբարձր մակարդակով, իսկ այս արյունոտ ներկայացումը ազգի մեջ պատերազմելու և հաղթական ոգին վերջնականապես մարելու համար էր։
Այս նկարը ադրբեջանցի գնդապետի խոստովանությունից մի հատված է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով