Այս կենդանիները ո՞ւմ են հիմարի տեղ դրել․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելուց առաջ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հող նախապատրաստեց իր կողմից բերվող նոր աղետը արդարացնելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա ասում է, թե դեռևս 2007-ին Վարդան Օսկանյանն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Հասկանում ենք, իհարկե, որ սա հերթական կորեկն է մեր հանրության միամիտ ու անտեղյակ հատվածին։ Հերթական անբարոյականությունն է, որով ծածկում են իրենց դավաճանությունը։ Լրբերը փորձում են սրբեր ձևանալ։

Ասում է, 2007-ի Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Սա այն դեպքն է, երբ ասում են՝ դու ոչ մի ստորություն չես արել, բայց քեզ ասում են Նիկոլ Փաշինա՞ն։

Նախ այդ Մադրիդյան սկզբունքների մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ահա դրանք․

1․ Նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին,

2․ Արցախի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,

3․ Հայաստանը Արցախին կապող միջանցք,

4․ Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում հանրաքվեի միջոցով,

5․ Ներքին տեղահանված եւ փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,

6․ Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն։

Սրանցից ո՞ր մեկն է Արցախը դիտարկում Ադրբեջանի կազմում։ Այս կենդանիները ո՞ւմ են հիմարի տեղ դրել։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով