Արթուր Ղազինյանը կասեցնում է քաղաքական գործունեությունը

 

Իշխանության համար պայքար այլևս չկա. կա պետության համար պայքար, որ վաղը իշխանություն ունենանք: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պետության համար պայքարին պետք է մասնակցենք բոլորս՝ յուրաքանչյուրս մեր մասնագիտության, զբաղմունքի ու կարողությունների շրջանակներում:

Հայաստանում ստեղծված իրավիճակը քաղաքական լուծում չունի. մենք կանգնած ենք գոյության վտանգի առջև:

Հետևաբար, հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսուհետ կհանդիպենք մասնագիտական-պրոֆեսիոնալ հարթակներում և միասին կգտնենք մեր տունը՝ պետությունը պահելու և ամրացնելու ձևերն ու մեխանիզմները:

Աստված պահապան Հայոց պետությանը . . .»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով