Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ուղերձը՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա առթիվ

ՄԱԿ-ի վեհաժողովի 1989թ. ընդունված բանաձևով հոկտեմբերի 13-ը աշխարհում նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օր: Այս օրը համարվում է որպես միջոց ԱՌՆ լավագույն փորձի տարածման, անվտանգության մշակույթի ձևավորման, վտանգների կանխման, կանխարգելման, նվազեցման և պատրաստվածության բարձրացման համար:
2022թ. Միջազգային օրվա կարգախոսն է «Վաղ ազդարարում և վաղ գործողություններ բոլորի համար»:
Աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ, որի անբաժանելի մասն է կազմում ռիսկի նվազեցումը, ԱԻՆ-ը վերջին 1-2 տարիների ընթացքում հասել է համապետական և միջազգային նշանակության լուրջ հաջողությունների:
2021թ. հոկտեմբերին ԱԻՆ-ը պաշտոնապես դարձավ Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի Լիազորված օգտատեր, իսկ 2022թ. հունիսին իրականացրեց ՄԱԿ-ի տիեզերքի գործերով գրասենյակի Տեխնիկական խորհրդատվական միջազգային թիմի առաքելությունը Հայաստան:
ԱԻՆ քաղաքաքային որոնողափրկարարական թիմը 2022թ. սեպտեմբերին հաջողությամբ վերաորակավորվեց՝ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան:
Այս համատեքստում ԱԻՆ աղետների ռիսկի կառավարման քաղաքականության վարչության կողմից մշակվել են Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը, տեղական մակարդակում ռիսկի կառավարման կիրառական ուղեցույցը, ԱԻՆ զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները և 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը:
Առջևում մեզ սպասվում են հետևողական և լուրջ աշխատանք աղետների ռիսկի նվազեցման ոլորտում և մեր միջազգային գործընկերների հետ տարաբնույթ ծրագրի իրականացման գործում նորանոր արդյունքներ գրանցելու համար՝ ի նպաստ մեր երկրի բարօրության և դիմակայունության բարձրացման։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

17 + ten =