Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդին

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդին: Հանդիպմանը մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրվանյանն և ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։
Նախարար Փամբուխչյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2010 թվականից մեկնարկած համագործակցությունն և վստահություն հայտնել արդյունավետ գործակցության շարունակականության վերաբերյալ:
Գերատեսչության ղեկավարը համագործակցության հնարավոր ուղղություններ դիտարկելու համար առանձնացրել է մի շարք հնարավորություններ՝ մասնավորապես, սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակումը, ԱԻՆ հոգեբանական ծառայության կարողությունների կիրառմամբ մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում աղետներին հոգեբանական պատրաստվածության բարձրացման ծրագրերի համատեղ իրականացումը, դպրոցների բուժանձնակազմի վերապատրաստման հնարավորությունը՝ արտակարգ իրավիճակներում առաջին օգնություն ցուցաբերման կարողությունների զարգացման նպատակով։
Քրիստինե Վայգանդը շնորահակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և վերահաստատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը սերտորեն գործակցելու մանկապարտեզների, դպրոցների, բուհերի աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով