Արցախը հանձնում ու դա որպես ձեռքբերում են մատուցում, բա դավաճանն էլ ո՞նց է լինում. Մելիք-Շահնազարյան

 

Արարատ Միրզոյանն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ «Ադրբեջանի ԶՈւ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները` պատասխանատվության ենթարկվեն»: Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ է ասել այս խոսքերը: Աբսուրդ: Տեսնես հույսն ինչի՞ն է դրել: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իսկ ամենակարևորը գիտե՞ք որն է: Այն, որ ես հավատում եմ, որ նման բան է ասել Բայրամովին: Կարող է նույնիսկ աջակցություն խնդրած լինի Ադրբեջանի արտգործնախարարից: Նման հիմարություն միայն այս իշխանության ներկայացուցչի գլխում կարար ծնվեր:

Երկրորդ ճշմարտությունը, որ կար ՀՀ ԱԳՆ այսօրվա հաղորդագրության մեջ, Ստեփանակերտի և Բաքվի միջև «քննարկումների մեխանիզմ» ստեղծելու մասին առաջարկն էր, որը Երևանը հիմա փորձում է որպես սեփական նախաձեռնություն ներկայացնել: Պատկերացնու՞մ եք: Արցախը հանձնում ու դա որպես ձեռքբերում են մատուցում: Բա դավաճանն էլ ո՞նց է լինում»,- գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով