Արցախում հանրահավաքը եւ ԱԺ արտահերթ նիստը զուտ հերթական միջոցառումներ չէին.Եսայան

 

ՀՀԿ  ԳՄ  անդամ  Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր  էջում  գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արցախում հանրահավաքը եւ ԱԺ արտահերթ նիստը զուտ հերթական միջոցառումներ չէին, իրականում կատարվեց այն, ինչ , թերեւս պետք է լիներ 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո․․Սակայն, հասկաանալի է, երկիրը արնաքամ էր, շփոթված, անթաղ դիեր, թշնամուն հանձնված/ անգամ, որոշ տարաածքներ/առանց կռվի տարածքներ․․․Եւ , ահա, արցախցին թափ տվեց իրեն ու ոտքի կանգնեց, եւ այստեղ՝ Երեւանում, Գյումրիում, Բերդում,Վանաձորում, ամենուրեք մենք եւս պարտավոր ենք ոտքի կանգնել եւ չծնկել , տուն չգնալ այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր նպատակին՝ Արցախի անվտանգություն, կարգավիճակ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացում եւ՝ ներքին թշնամուց երկրի ազատագրում․․․Սա ասում եմ առանց էմոցիայի, շատ իրատեսական եւ սառնասրտորեն, հասկանալով, որ հեշտ չի լինելու, հասկանալով, որ դժվար է լինելու, հոգու եւ մարմնի անասելի տառապանքով, բայց, եւ՝ անսասան ու պինդ․․․
Հասկանալի է, Արցախի վերածնունդը ադրբեջանում եւ մեր երկրի այլ թշնամիների համար ընդունելի չի կարող լինել, հասկանալի է, որ սպասվում է պայքար, հասկանալի է, որ մեր ժողովուրդը հետայսու թեւակոխեց մի նոր շրջան ու այս անգամ՝ կամ հաղթելու ենք վերջնականապես, կամ՝ կորցնելու ենք Արցախն ու երկիրը՝ ամբողությամբ․․Եւ, հասկանալի է, որ այս իրավիճակում դիվանագետները լիքը անելիք ունեն, իրական դիվանագետները եւ ոչ <վերելակային խամաճիկները>; Հավատում եմ, որ մենք կհաջողնենք․․Հավատում եմ եւ պատրաստ եմ պայքարի ցանկացած ձեւի՝ խոսքից մինչեւ գործ․․․Ու եթե քաղաքական ուժերը, մտածող այրերը, հասարակության էլիտան, գիտնականները, ուսուցիչները, մտավորականները, ուսանողներն ու աշակերտները,
ծերերն ու մանուկները սա գիտակցում են, ուրեմն՝ մեր դեմ ոչ մի լածիրակ չի կանգնելու․․Դրանք վախկոտ են եւ մորթապաշտ․․․Լրջանալ, սթափվել, գիտակցել պահի կարեւորությունը եւ ԳՈՐԾԵԼ․․․Սկսում ենք նոյեմբերի 5-ից․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

12 − 9 =