Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարում է «խաղաղության» պայմանագրի «ժողովրդավար, հումանիստ» հավաքական Արևմուտքի տարբերակը.Գևորգյան

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանը   գրում է
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարում է «խաղաղության» պայմանագրի «ժողովրդավար, հումանիստ» հավաքական Արևմուտքի տարբերակը։ Եվ այս քայլով, ամբողջովին կապվելու են Հայաստանի ձեռքերը, ու զրոյացվելու և՛ Արցախի, և՛ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։
Սա Հայ ժողովրդի ուզածը չէ՛, սա պանթյուրքիստ այս իշխանության ուզածն է։
Իսկ Հայ ժողովուրդը երեք տասնամյակ պայքարում է Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի, և Հարավային Կովկասի խաղաղության համար։
Մենք համահայկական մեր բռունցքը պարզելով պետք է տեր կանգնենք մեր պայքարին ու ցույց տանք աշխարհին, որ Հայաստանը մենք ենք, ոչ թե հայրենադավ այս պանթյուրքիստները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով