Անկեղծ պետք է ասել, որ ես, վստահ եմ, նաև ընդդիմության այլ ներկայացուցիչներ, աշխատում ենք տեղեկատվական կիսաշրջափակման մեջ.Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Անկեղծ պետք է ասել, որ ես, վստահ եմ, նաև ընդդիմության այլ ներկայացուցիչներ, աշխատում ենք տեղեկատվական կիսաշրջափակման մեջ:
1. ՖԲ-ում թե այս օգտահաշվիս, թե էջիս նկատմամբ կիրառվում են նյութերի տեսանելիությունը և տարածումը նվազեցնող ալգորիթմներ:
2. Երկու էջերն էլ մշտապես կազմակերպված կերպով բողոքարկվում են ինչպես նիկոլականների կողմից, այնպես էլ Ադրբեջանից:
3. Ինձ լուսաբանող զլմների ՖԲ էջերը նույնպես, որպես կանոն, գտնվում են Ֆեյսբուքի “կարմիր” զոնայում:
4. Արդեն 4 տարի է, ինչ ինձ չեն հրավիրում Հանրային հեռուստաընկերություն:
5. Պայմանական “սորոսական” զլմների կողմից նույնպես տարիներ է, ինչ հրավեր չեմ ստացել, իսկ իմ նյութերն էլ նրանք չեն վերցնում՝ Ազատություն, Ֆակտոր և այլն:
6. Առեղծվածային կերպով, հիմար հիմնավորմամբ փակվեց իմ Ինստագրամյան էջը, որը մեծ թափ էր սկսել հավաքել:
7. Նույնքան առեղծվածային կերպով նյութերն անհետանում են նաև ՖԲ խմբերից և էջերից:
8. Մի շարք այլ հեռուստաընկերություններում ես նույնպես “պերսոնա նոն գրատա” եմ:
Այս ամենը գրում եմ, որպեսզի խնդրեմ նրանց, ովքեր տեսնում են նյութերս, հավանում են բովանդակությունը և համամիտ են կարծիքներիս հետ, հնարավորինս կիսվել նրանցով, որպեսզի կարողանամ ձեր օգնությամբ ձեղքել այս տեղեկատվական կիսաշրջափակումը:
Կանխավ շնորհակալ եմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով