Ագրեսիայի արդյունքում Ներքին Հանդը երեք կողմից շրջապատման մեջ է հայտնվել. civilnet.am

civilnet.am-ը գրում է.

«Սյունիքի հարավում՝ Կապան համայնքի մաս կազմող Ներքին Հանդ գյուղի հատվածում, Ադրբեջանի զինուժի առաջխաղացումների մասին հայտնի դարձավ 2022-ի մարտին։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, երկու անգամ անդրադարձել է գյուղի ուղղությամբ ադրբեջանական ներխուժմանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս տարվա մայիսի վերջի դրությամբ Ադրբեջանի զինուժն արդեն երեք ուղղությամբ ներխուժել և ամրացել է Ներքին Հանդի շրջակա՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Թարմացված արբանյակային լուսանկարները փաստում են, որ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինուժը Ներքին Հանդի մասում չորրորդ ուղղությամբ է ներխուժել Հայաստանի տարածք։

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ սեպտեմբերին ադրբեջանցիները գրավել են նաև հայկական մի դիրք և ճանապարհ հարթեցրել դեպի գրավված այդ դիրքը։ Սա ստորև քարտեզում նշված է որպես «1»։ Հայկական կողմը նահանջել է դեպի գյուղը և ենթադրաբար դիրքավորվել բլրի լանջին (նշված է «3»)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

2 × 5 =