Այսօրվա իրավիճակի նմանությունը նախորդ դարի նույն ժամանակահատվածի ապշեցուցիչ է. տառացիորեն նույն շահերն են՝ նույն նպատակներով. Ղազինյան

 

Ռուս-թուրքական դաշինքները չունեն ռազմավարական բնույթ և, որպես կանոն, նպատակ ունեն թույլ չտալ արևմուտքի (ԱՄՆ) մուտքը Հարավային կովկաս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նույն նպատակով հաստատվեց ռուս-թուրքական դաշինքը նախորդ դարի 20-ականներին, որի շրջանակներում հիմնադրվեց «Լենինի անվան» Թուրքիան. բոլշևիկյան Ռուսաստանի ֆինանսական և ռազմական օգնության շնորհիվ Քեմալ Աթաթուրքին հաջողվեց ստեղծել ժամանակակից Թուրքիան:

Հայերի համար այս դաշինքը աղետալի դարձավ հատկապես Սևրի դաշնագրի ստորագրումից հետո, երբ ԱՄՆ-ի կողմից հայերին առաջարկվեց երազանքի պետություն, ինչը ստիպես բոլշևիկներին ու թուրքերին գործել՝ ԱՄՆ-ին տարածաշրջան մուտքն արգելափակելու համար:

Միակ բանը, որ մինչ այս պահը մինչ հասկացել, թե ինչպե՞ս Լենինի անվան Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, բայց արդեն տեսանելի է, որ գործընթացները ընթանում են այս պատմական շեղումը վերացնելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Այսօրվա իրավիճակի նմանությունը նախորդ դարի նույն ժամանակահատվածի ապշեցուցիչ է. տառացիորեն նույն շահերն են՝ նույն նպատակներով:

Բացառություն է, թերևս, միայն Իրանը, որն ի զորու է փոխել տարածաշրջանի պետությունների ծրագրերը . . .»,- գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով