Ընդդիմությունը պետք է լինի անկեղծ ու հստակ իր աջակիցների հետ, ներկայացնելով, թե ո՞վ և ի՞նչ թիմով է փոխարինելու նիկոլին.Արթուր Թովմասյան

 

Արթուր  Թովմասյանը  գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Չնայած մեր օրերում ամենուր տիրող տոտալ անտարբերությանը և մեր երկրի (ինչպես նաև ողջ աշխարհի) անորոշ ապագային, համոզված եմ, որ ընդդիմությունը ազնվություն կունենա պատասխանելու այն երեք կարևորագույն հարցերին, որոնք այս պահին ամենաշատն են հետաքրքրում նրա աջակիցներին։ Ավելին, այդ հարցերի ուղիղ ու միանշանակ պատասխաններից կախված է ընդդիմությանն աջակցելը իր բազմահազարանոց «զինվորների» կողմից:
1. Ո՞վ է ընդդիմության վարչապետի թեկնածուն.
2. Ի՞նչ թիմով է փոխարինվելու այսօրվա վարչակազմը (կառավարության կազմ, անվանական).
3. Ո՞ր աշխարհաքաղաքական (հավաքական արևմուտք, հյուսիս) զարգացման ուղղով է շարժվելու Հայաստանը:
Ընդդիմությունը պետք է լինի անկեղծ ու հստակ իր աջակիցների հետ, ներկայացնելով, թե ո՞վ և ի՞նչ թիմով է փոխարինելու նիկոլին՝ սա է ըննդիմության օրհասական խնդիրը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով