Վլադիվոստոկի հայ համայնքին փաստորեն դուր է գալիս սեփական հայրենիքը դավաճանած ու կործանող կերպարի դիմավորելը.Արտակ  Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ  Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Վլադիվոստոկի հայ համայնքին փաստորեն դուր է գալիս սեփական հայրենիքը դավաճանած ու կործանող կերպարի դիմավորելը: Դրա համար էին ծափահարությունները:
ՌԴ-ին, տարածաշրջանի և արևմուտքի երկրներին լրիվ ձեռնտու է, որ այս փուլում Հայաստանի ղեկավարը լինի դավաճան, կախյալ ու ստորաքարշ վիճակում: Դա արտաքին քաղաքականություն է, մի կերպ կարելի է հասկանալ: Դրա համար էլ գտել են Նիկոլին և 2018թ. խոշոր ուժերով բերել իշխանության:
Իսկ Վլադիվոստոկի հայ համայքի կողմից դավադիր Նիկոլին խոհարհաբար ընդունելը և հոգևորականի խրոխտ քայլքը խոսում է այն մասին, որ արժեքներն այլևս մեր ժողովրդի մի մասի համար գոյություն չունի: Ցավոք` փողի խաթր:
Այն, որ երկիրը շարունակում է հանձնվել ու կապիտուլյանտի ձեռամբ նոր դավադիր պատերազմական ռիսկի առաջ կանգնել` Վլադիվոստոկում ոչ ոքի չհետաքրքրեց:
Ազգային խայտառակություն արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում, այնուհետև հիմար պոպուլիզմ` հայ համայնքի առջև: Եվ այս ամենի համար Նիկոլի կառավարությունը բյուջեից մսխել է տասնյակ միլիոնավոր դրամներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

one × 5 =