Վահագն Ալեքսանյանի առաջարկն անեկդոտի թեմա է դարձել ՔՊ-ում. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ վարչության անդամի թեկնածություն առաջադրած Վահագն Ալեքսանյանը նախընտրական քարոզչության ընթացքում, մեր տեղեկություններով, կարեւորել է ՔՊ քաղաքական դպրոցի եւ երիտասարդական կառույցի ստեղծումը։ ԱԺ ընդդիմադիրների ամենաակտիվ ջարդարարի այս առաջարկն անեկդոտի թեմա է դարձել անգամ հարազատ կուսակցությունում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ պատմեցին, որ թիմակիցները «բոցեր» են արել, թե նա դասավանդելու է ընդդիմադիրներին պորտատեղադրելու եւ աքացի տալու քաղաքագիտական հիմունքներ։ Նկատենք, որ վերջին տարիներին որքան քաղաքական կյանքը մեռնում է, այնքան սնկի պես աճում են քաղաքական դպրոցները։ Դրանք, որպես կանոն, կուսակցություններին կից են։ Նմանատիպ դպրոցներ ունեն բազմաթիվ ուժեր՝ ՀՀԿ-ն, ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, անգամ ՍԴՀԿ-ն։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով