Թշնամին կրակ է բացել Նորավանի, Աղիտուի և հարակից գյուղերի ուղղությամբ.Թովմասյան

 

Թշնամին վնասել է Նորավանի և հարակից գյուղերի քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ, մասնավորապես կրակ է բացել Նորավան գյուղի բարձրաոլտ լարերի ուղղությամբ, որի հետևանքով արդեն 2 օր է, ինչ հոսանքազրկվել է Սիսիանի շրջանի 8 գյուղ: Կրակոցների հետևանքով վնասվել են հիմնանորոգված ճանապարհի մի քանի հատվածներ, բնակչի մեքենա, կոմբայն, շարքացան, փլուզվել է «Հովվի տան» շենքը:Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինչպես գյուղապետն է նշում՝ բնակիչների մոտ խուճապ չկա: Որոշ բնակիչներ սեփական նախաձեռնությամբ գյուղից տարհանել են կանանց և երեխաներին»,-գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով