Տիգրան Արզաքանցյանը կեղծ փաստաթղթերով խաբել է պետությանը․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016 թվականի հուլիսին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է կեղծ փաստաթղթերի միջոցով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք, որում ներգրավված է գործարար, նախկին պատգամավոր, այսօր արդեն «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Ինչի՞ մասին է խոսքը. Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատող Արզաքանցյանին պատկանող ընկերությունը խաբել է Հայաստանի Հանրապետությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի կողմից «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲ ընկերությունում իրականացված՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը 2014-ին «Բիլդ Քընստրաքշն» ՍՊԸ-ի հետ կնքել է Կոտայքի մարզի «Լուսաջուր» տարածքի մուտքային տարածքի ճանապարհի շինարարության համար նախագծային եւ աշխատանքային փաստաթղթեր կազմելու վերաբերյալ պայմանագիր: Կողմերը 2015 -ին կազմել են աշխատանքների կատարման ընդունման-հանձնման ակտ՝ հաստատելով, որ աշխատանքները կատարվել են ամբողջ ծավալով: Աշխատանքի արժեքը սահմանվել է շուրջ 52 մլն դրամ: ՊԵԿ կողմից հիմնավորվել է, որ նշված ընկերությունների պաշտոնատար անձինք, առանց փաստացի ծառայությունների մատուցման, եկամուտների ու ծախսերի վերաբերյալ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս: Տեղեկացնենք, որ «Պարամաունտ գոլդ մայնինգ» ընկերության բաժնետերերն էին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Տիգրան Արզաքանցյանը: Հիշեցնենք նաեւ, որ նախորդ տարի եւս փաստաթուղթ կեղծելու պատճառով Արզաքանցյանը չկարողացավ մասնակցել ընտրություններին:

Նա ՌԴ Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտից կեղծ փաստաթուղթ էր բերել, իբրեւ սովորել է այնտեղ 24.02.2018 թվականից մինչեւ 14.06.2019 թվականը, մինչդեռ չի սովորել: Կեղծ փաստաթուղթը նրան օգնել էր գրանցվելու որպես պատգամավորի թեկնածու, սակայն նրա գրանցումը մինչեւ ընտրության օրը մերժվեց: «Զղջում եմ իմ արածի համար, չեմ ցանկանում ցուցմունք տալ»,-ահա այսպես է դատարանում արդարացել Տիգրան Արզաքանցյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով