Սփյուռքը անսպառ գործոն չէ, ընդամնենը մի քանի տասնամյակ, և այսպիսի հակասական և հարափոփոխ քաղաքականության պարագայում սփյուռքից կմնան միայն հուշեր. Դանիելյան

 

Սփյուռքը անսպառ գործոն չէ, ընդամնենը մի քանի տասնամյակ, և այսպիսի հակասական և հարափոփոխ քաղաքականության պարագայում սփյուռքից կմնան միայն հուշեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժամանակակից պրագմատիկ գլոբալիզմի դարաշրջանում ազգային ինքնության պահպանման գործընթացները՝ ուղղակի կամ անուղղակի ևս առանձնակի չեն խրախուսվում անգամ ժողովրդավարական օտար երկրներում, ուստի հաջողություն գրանցվում է միայն այն պարագայում, երբ այդ դերը անթաքույց ստանձնում են ազգային կառավարությունները, համագործակցելով ազգային կրոնական կառույցների հետ, որպիսիք են՝ Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը, Հունգարիան և այլն: Արդեն ներկա պահին հայ երիտասարդության ճնշող մեծամասնությունը չի տիրապետում հայերենին, իսկ Հայ Եկեղեցին էլ ճարահատյալ պատարագների մի մասն անցկացնում է անգլերեն: Մայրենի լեզվով դասագրքերը ինչպես ուղարկվում, այնպես էլ կապոցներով մնում են պահարաններում՝ չնչին բացառությամբ: Ընդ որում, խնդրին ուժերի ներածին չափով լուծում է տալիս Հայ Եկեղեցին՝ շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների համակարգով:

Եթե սեղմ ժամկետում համակարգային քայլեր չձեռնարկվեն, ապա ցավով կարող ենք արձանագրել, որ Սահմանադրությամբ ամրագրված անչափ առանցքային մի հիմնադրույթ ևս կմնա թղթի վրա. «Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը» (19-րդ հոդված):

Սփյուռքից ակնկալիք կարող ենք ունենալ, եթե ինքներս աշխատանք տանենք և իրենց նկատմամբ ունենանք տարրական հոգատարություն ….»,- գրել է Դանիելյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով