Սեպտեմբերի 13-ին և 14-ին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից շուրջ 6400 հեկտար, 2021թ. մայիսին ներխուժել և օկուպացրել էր 4500 հեկտար տարածք.Լավ, բա հետո՞.Զաքարյան

 

ՊՆ-ն հայտարարում է, որ թշնամին՝ 7,5 կմ լայնությամբ և 8,5 կմ խորությամբ մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք: Այս մասին գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսինքն սեպտեմբերի 13-ին և 14-ին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից շուրջ 64 քառ./կմ տարածք, կամ 6400 հեկտար: 2021թ. մայիս ամսին, ըստ պաշտոնական հայտարարության, թշնամին Սյունիքի հատվածում ներխուժել և օկուպացրել էր 45քառ./կմ կամ 4500 հեկտար տարածք: Այսինքն, այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 109 քառ/կմ կամ 10.900 հեկտար օկուպացված է:

Վաղը դեռ չգիտենք, թե ի՞նչ է լինելու, այսօր դեռ պարզ չէ, թե ի՞նչ ենք անելու:

Քննարկում ենք, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ով ի՞նչ ասաց, սպասում ենք ԱՄՆ կոնգրեսի խոսնակի այցին և հետևում ենք Սամարղանդում տեղի ունեցող ՇՀԿ գագաղաժողովի արդյունքներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախի հետագա ճակատագրի մասին էլ չեմ խոսում: Լավ, բա հետո՞»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով