Սեպտեմբերի 12-14-ը ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի առողջապահության ոլորտը մնացել է առանց պատասխանատուների.Armenia First

 

Armenia First նախաձեռնող խումբը  գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Սեպտեմբերի 12-14-ը ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի առողջապահության ոլորտը մնացել է առանց պատասխանատուների:
Բոլորիս ուշադրությունն ուղղված էր պաշտպանական գերատեսչությանը, սակայն ոչ պակաս օրհասական է առողջապահության արդյունավետ կազմակերպումը:
Չկար մեկը ով ի պաշտոնե օրենսդրական հիմքերով կունենար որոշումներ կայացնելու և բնակչության համար առաջին բուժօգնության կազմակերպման ղեկը կստանձնելու պարտավորւթյուն:
Կհակադարձեք, որ Հայաստանում կա առողջապահության նախարար, ով կրում է այդ բեռը: Միանգամայն իրավացի եք: Սակայն այդ օրերին, թե առողջապահության նախարարը, թե նախարարի տեղակալը գտնվել են գործողման մեջ: Գործուղումը չի ընդհատվել պատերազմական գործողությունները սկսվելուց հետո անգամ: Իսկ կառավարության կայքէջում վերջիններիս գործուղմանը զուգահեռ առկա չէ իրավական ակտ, որը պատասխանատվության բեռը կդներ նախարարության այլ պաշտոնյայի վրա:
Հ.Գ. Փաստենք, որ 44-օրյա պատերազմը սկսվել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի բացակայությամբ, իսկ սեպտեմբերյան պատերազմական գործողությունները` առողջապահական գերատեսչության ղեկավարի բացակայությամբ: Նմանօրինակ վարքագիծը վկայում է վստահված ոլորտի նկատմամբ անփությունն արդեն վերածվել է հանցավոր անգործության:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով